Monthly Archives: May 2015

  • Ավստրալիան խստացնում է պայքարը արմատական իսլամիստների դեմ

Ավստրալիան խստացնում է պայքարը արմատական իսլամիստների դեմ

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտը հայտարարել է, որ երկրի կառավարությունը  օրենքի նախագիծ է մշակում, համաձայն որի քաղաքացիությունից կզրկվեն այն մարդիկ, ովքեր Մերձավոր Արևելքում կռվում են իսլամիստ գրոհայինների շարքերում: Օրենքում նախատեսված միջոցները վերաբերում են  նաև այն իսլամիստներին, ովքեր հանցագործություններ կգործեն Ավստրալիայի տարածքում: Պաշտոնական տվյալների համաձայն  Իրաքում և Սիրիայում արմատական իսլամիստների շարքերում կռվում են  Ավստրալիայի ավելի քան հարյուր

  • Քրիստոնյա և մուսուլման հոգևոր առաջնորդների հանդիպում

Քրիստոնյա և մուսուլման հոգևոր առաջնորդների հանդիպում

Դեթրոյթում  կայացել է քրիստոնյա և մուսուլման հեղինակավոր հոգևորականների հանդիպումը, որը նախաձեռնել էր  ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Բիլալ Կապալանին: Հանդիպման ժամանակ, որին  մասնակցել էին հոգևոր 20  առաջնորդներ, նախագահել էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը: Հանդիպման գլխավոր թեման էր Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների պայմաններում  քրիստոնյաների և մուսուլմանների միմյանց  աջակցելու հարցը: Մասնակիցները խոսել  էին  մասնավորապես <<Իսլամական պետություն>>  տխրահռչակ

  • Վատիկանը վշտացած է Իռլանդիայի հանրաքվեի արդյունքից

 Վատիկանը վշտացած է Իռլանդիայի հանրաքվեի արդյունքից

  Financial Times-ի տեղեկացմամբ ` Վատիկանը  վշտացած է, որ  Իռլանդիայում կայացած հանրաքվեի արդյունքում օրինականացվեց միասեռ ամուսնությունը: Վատիկանի պաշտոնական դիրքորոշումը ներկայացրել է  պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը: Նա Իռլանդիայի հանրաքվեն անվանել է << մարդկության պարտությունը>>:  << Ես շատ վշտացած եմ հանրաքվեի արդյունքով: Սա ոչ միայն քրիստոնեության սկզբունքների  պարտություն է, այլ նաև  մարդկության>>-հայտարարել է կարդինալը:

  Իռլանդիան օրինականացրեց միասեռ ամուսնությունները

Մայիսի 24-ին Իռլանդիայում կայացած հանրաքվեի արդյունքում  ձայների մեծամասնությամբ օրինականցվեց միասեռ ամուսնությունները:Կողմ էր քվեարկել բնակչության 62%-ը, իսկ դեմ`37%-ը: Փաստորեն  Իռլանդիան դարձավ առաջին երկիրը, որտեղ համասեռամոլ ամուսնությունները  օրինականցվեց համաժողովրդական քվեարկությամբ: Մինչ դա Եվրամիության երկրներում այդ որոշումը ընդունում էին խորհրդարանների մակարդակով:Իռլանդիայում  հանրաքվեին մասնակցել էր մոտ 2միլիոն մարդ: Տեղեկացնենք, որ 20 տարի առաջ  համասեռամոլությունը այդ երկրում   քրեական հանցագործություն էր

  • ԱՄՆ-ի մեթոդիստական եկեղեցին համաձայն է համասեռամոլ քահանաների

ԱՄՆ-ի մեթոդիստական եկեղեցին համաձայն է  համասեռամոլ քահանաների

Christian Post–ի համաձայն` ԱՄՆ-ի Միացյալ մեթոդիստական եկեղեցին  ծրագրում է  փոփոխություններ կատարել  միասեռ ամուսնությունների հարցում  ունեցած իր դարավոր պրակտիկայում: Եկեղեցիների խորհուրդը արդեն հավանություն է տվել կանոնադրության մեջ փոփոխություններին, որոնց համաձայն  քահանաները կարող են ամուսնացնել միասեռ զույգերին, իսկ համասեռամոլները կարող են ծառայել եկեղեցում: Այս որոշումը պետք է հաստատի  Գլխավոր կոնֆերանսը, որը կայանալու է հաջորդ տարի: Կրոնի հարցերով

  • Բ. Օբաման մտահոգված է հակահրեականության աճով

Բ. Օբաման մտահոգված է հակահրեականության աճով

Reuters-ի տեղեկացմամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  խոր մտահոգություն է հայտնել  ողջ աշխարհում հակահրեականության աճի վերաբերյալ: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնի սինագոգում  մայիսի 22-ին  կայացած արարողության ժամանակ: <<Վերջին տարիներին  մենք  տագնապով ականատես ենք դառնում հակահրեականության աճին աշխարհի այն մասերում, որտեղ մի քանի տարի առաջ նույնիսկ անհնար էր դա պատկերացնել>>- ասել էր Օբաման: Նա նշել էր,