Christian Post–ի համաձայն` ԱՄՆ-ի Միացյալ մեթոդիստական եկեղեցին  ծրագրում է  փոփոխություններ կատարել  միասեռ ամուսնությունների հարցում  ունեցած իր դարավոր պրակտիկայում: Եկեղեցիների խորհուրդը արդեն հավանություն է տվել կանոնադրության մեջ փոփոխություններին, որոնց համաձայն  քահանաները կարող են ամուսնացնել միասեռ զույգերին, իսկ համասեռամոլները կարող են ծառայել եկեղեցում: Այս որոշումը պետք է հաստատի  Գլխավոր կոնֆերանսը, որը կայանալու է հաջորդ տարի: Կրոնի հարցերով փորձագետ Ջոն Լոմպերիսը Christian Post–ին տված հարցազրույցում նշել է,որ  կանոնադրության մեջ այդ ուղղումները  ճիշտ չեն  և բացասկաան հետևանքներ կունենան եկեղեցու համար: Նա նշել է նաև, որ մեթոդիստական եկեղեցիների Գլխավոր Կոնֆերանսը  չի հաստատի այդ փոփոխությունները: