Ամերիկացի հեղինակավոր ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմի կարծիքով ԱՄՆ-ում եկեղեցին անհաջողություն է կրել: << Համոզված եմ, որ բարոյական գոյատևման հարցում մենք մոտեցել ենք անդունդի եզրին: Ես հրաժարվում եմ լռել և դիտել, թե ինչպես են մեր երեխաների և թոռների ապագան զոհաբերում մեղսալի հաճույքների և անբարոյականության զոհասեղանի վրա >>-գրել է Ֆ. Գրեհեմը <<Decision >> ամսագրում տպագրված իր հոդվածում: Հոդվածի համաձայն ներկայումս ամերիկյան իշխանության բոլոր ոլորտներում` կառավարությունում, դատական համակարգում, կրթության ոլորտում, լրատվական և հեռահաղորդակցության դաշտում խոր արմատներ է տարածել քրիստոնյաների հանդեպ թշնամական վերաբերմունքը: Ի դեպ`այս տարվա ընթացքում Ֆրանկլին Գրեհեմը աղոթքի արշավ է անցկացնելու ամերիկյան բոլոր 50 նահանգներում: << Ամերիկայի համար միակ հույսը ոչ Դեմոկրատական կուսակցությունն է, ոչ էլ Հանրապետականը: Ամերիկայի համար միակ հույսը Աստվածն է: Ամերիկացի ազգը վտանգի մեջ է և միայն Աստված կարող է փոխել իրավիճակը>>-հայտարարել է քարոզիչը: