<<Vatican Radio>>- ի տեղեկացմամբ` հունվարի 17-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը այցելելու է Հռոմի սինագոգ: Հռոմի գլխավոր րաբբի Ռիկարդո Դի Սենիան իտալական <<Corriere della Sera>> թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ առաջիկա հանդիպումը տարբեր կրոնների նկատմամբ փոխադարձ հարգանքի վկայություն է: Հռոմի սինագոգ այցելելու ավանդույթը սկսել է Հովհաննես Պողոս II Պապը, ով 30 տարի առաջ այցելեց սինագոգ: Ռիկարդո Դի Սենիան Պապի այդ առաջին այցը անվանել է պատմական, որը հեղափոխություն առաջացրեց հրեաների և քրիստոնյաների հարաբերություններում: Նշենք, որ Ֆրանցիսկ Պապի Հռոմի սինագոգ կատարելիք այցի ժամանակ ներկա է գտնվելու Եվրոպայի րաբբիների խորհրդի նախագահ, Մոսկվայի գլխավոր րաբբի Պինհաս Գոլդշմիդտը: