Քենիայի բանակը հարևան Սոմալիում ռազմական լայնամասշտաբ գործողություններ է սկսել <<Աշ Շաբաբ>> իսլամական խմբավորման դեմ ` ազատելու իսլամիստ գրոհայինների կողմից գերևարված զինվորներին: Քենիայի բանակի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Սամսոն Մվատետի խոսքով, հունվարի 15-ին իսլամիստները հարձակվել էին Սոմալիի հարավում տեղակայված քենիական ռազմաբազայի վրա: Հարձակման արդյունքում զոհված և գերևարված զինվորների մասին ճշգրիտ տվյալներ չեն հրապարակվել: Քենիացի զինվորները Սոմալիում են գտնվում Աֆրիկյան միության մանդատով խաղաղարար առաքելություն իրականացնելու համար: Գեներալը հավաստիացրել է, որ քենիացի զինվորները ամեն ինչ կանեն գերիներին ազատելու համար: <<Աշ Շաբաբ>> խմբավորումը հայտնի է իր դաժանություններով հատկապես քրիստոնյաների հանդեպ: Հարձակումներ են իրականացրել և սպանել մեծ թվով քրիստոնյաներ: