Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտը միասեռ ամուսնությունները օրինականացնելու Գերագույն դատարանի ընդունած որոշումից անմիջապես հետո հրաման է ստորագրել, որը փաստորեն արգելում է այդ ամուսնությունները Տեխասում: Այսպիսով Տեխասը միակ նահանգն է, որ պաշտոնապես դեմ է հանդես գալիս միասեռ ամուսնությունները օրինականացնող դաշնային օրենքին: Հրամանում ասված է, որ նահանգի բոլոր կառավարական հաստատությունները պետք է առաջին հերթին հետևեն Սահմանադրության Առաջին ուղղումին, համաձայն որի կառավարությունը իրավունք չունի ընդունել օրենքներ, որոնք սահմանափակում են հավատքի ազատությունը: Բացի դա նահանգապետի հրամանում նշված է հետևել Տեխաս նահանգի Սահմանադրության հավատքի ազատության մասին 1-ին հոդվածին և հավատքի ազատության մասին օրենքին: Վերջինս երաշխավորում է նաև իրավական պաշտպանություն, եթե անձը հրաժարվում է ինչ որ բան կատարել ելնելով իր կրոնական համոզմունքներից: <<Բոլոր կրոնական հարանվանությունների տեխասցիները պետք է համոզված լինեն, որ իրենց կրոնական ազատության դեմ ոչ ոք ոտնձգություն չի կարող կատարել, նույնիսկ դաշնային կառավարությունը: Այս երկիրը ստեղծել են այն մարդիկ, ովքեր վայր էին փնտրում Աստծուն երկրպագելու համար: Ուստի պատահական չի, որ ԱՄՆ-ի Սահմանադրությամբ երաշխավորված առաջին ազատությունը հավատքի ազատությունն է>>-ասված է հրամանում: