Ռուսական լրատվամիջոցների համաձայն` Ռուս Ուղղափառ եկեղեցու Սինոդի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար, ավագ քահանա Վսևոլոդ Չապլինը հավատացյալներին կոչ է արել փոխել Ռուսաստանի << ցինիկ>> և << կոռումպացված>> էլիտային: Այս մասին քահանան հայտարարել է Կազանում կայացած ուղղափառ երիտասարդության միջազգային համաժողովում: Նրա կարծիքով հենց հիմա պետք է մարդիկ արտահայտեն իրենց քաղաքացիական դիրքորոշումը: << Այսօր հավատացյալները պետք է փոխարինեն հնացած, կոռումպացված և ցինիկ էլիտային, ցուցաբերեն իրենց քաղաքացիական դիրքորոշումը գյուղի, քաղաքի, շրջանների, երկրների և ամբողջ աշխարհի մակարդակով>> հայտարարել էր Չապլինը: Քահանայի խոսքով Ռուսաստանի տնտեսական և քաղաքական էլիտայի որոշ մասի մոտ առկա է չափից դուրս ցինիզմ, ինչը խանգարում է երկրին առաջընթաց ապրել շատ ոլորտներում: Վսևոլոդ Չապլինի կարծիքով երկրի կառավարումը պետք է ստանձնեն երիտասարդ հավատացյալները, ովքեր պատրաստ են գրավել ղեկավար դիրքեր: << Այսօր պետք է ցույց տալ, որ երկրում կան մարդիկ, ովքեր պատրաստ են փոխել ոչ միայն Ռուսաստանի կյանքը, այլ նաև ամբողջ աշխարհի: Եվ դա կանեն ոչ պրագմատիկ շահերի և առավել ևս ոչ մեղսալի նպատակների համար, այլ այն բարձր արժեքների համար, որը տալիս է մեր կրոնը>>- նշել էր քահանան: