<<Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> կազմակերպության հետ ունեցած զրույցների ժամանակ Մելքիդների հույն կաթոլիկ եկեղեցու պատրիարք Գրիգոր III Լահամը բազմիցս իր դժգոհությունն է հայտնել Սիրիայի նկատմամբ արևմտյան երկրների վարած քաղաքականությունից: <<Օգնելով սիրիացի ապստամբներին Արևմուտքը անուղղակիորեն օգնում է <<Իսլամական պետությանը>>: Վաղ թե ուշ ապստամբներին ուղարկված ֆինանսները ընկնելու են իսլամիստների ձեռքը: Ես մշտապես ականատես եմ այդ ամենին>>-ասել էր Պատրիարքը: Նրա խոսքով ավելի քան կես միլիոն սիրիացի քրիստոնյաներ ստիպված էին հեռանալ իրենց տներից և հույս ունեն հասնել Եվրոպա: Տվյալներ կան, որ մոտ 50 հազար սիրիացիներ արդեն բնակվում են Շվեդիայում, իսկ ավելի քան 40 հազարը Գերմանիայում են: << Մարդիկ վախենում են ահաբեկչությունից և հեռանում, սակայն շատ են նաև այն մարդիկ, ովքեր որոշել են մնալ և նոր կյանք կառուցել Սիրիայում: Եկեղեցիները լիքն են թեմի անդամներով, մարդիկ աշխատում են, երեխաները դպրոց գնում: Իսկ մենք, քահանաներս մինչև վերջ մնալու ենք մեր ժողովրդի հետ, մենք պատրաստ ենք մեռնել նրանց համար կամ նրանց հետ: Մենք կմնանք, որպեսզի մարդիկ կարողանան ապրել >>-ասել էր Գրգոր III Լահամը: