Չինաստանում արագորեն ավելանում է քրիստոնյաների թիվը: Ամերիկացի հայտնի սոցիոլոգ Ռոդնի Ստարկի տվյալներով 1980 թվականին Չինաստանում քրիստոնյաների թիվը կազմում էր 10 միլիոն մարդ, մինչդեռ 2014 թվականին նրանց թիվը հասել է 100 միլիոնի: Իսկ CNA կաթոլիկ գործակալության համաձայն, յուրաքանչյուր տարի այդ երկրում Հիսուս Քրիստոսի հետևորդների թիվը ավելանում է 7%-ով: Քրիստոնեություն ընդունած չինացիների շրջանում մեծ է բարձրագույն կրթություն ունեցող անձանց թիվը: Ռոդնի Ստարկի կարծիքով այդ մարդկանց այլևս չէր բավարարում ավանդական փիլիսոփայական և կրոնական ուսմունքները (դաոսականություն, կոնֆուցիականություն, բուդդայականություն), քանի որ դրանք չեն օգնում մարդկանց հարմարվել կյանքին արդի աշխարհում