The Guardian-ի տեղեկացմամբ` <<Մայրերը խաղաղություն են ուզում>> եվրոպական կազմակերպության կին անդամները իսլամիստների շարքերում կռվող իրենց զավակներին ուղղված նամակ են տարածել սոցիալական ցանցերում: << Մեր երեխաներին ավելի հաճախ հավաքագրում են համացանցում: Կարծում ենք, որ հավաքագրողների հետ պետք է պայքարենք իրենց զենքով, դրա համար էլ մեր կոչը տեղադրել ենք սոցիալական ցանցերում>>-ասել էր Կանադայից Քրիս Բուդրոն, ում որդին մեկ տարի առաջ սպանվել է Սիրիայում: Համացանցում տարածված նամակում ասված է.<< Դուք մեզնից հեռացաք մեր կամքին հակառակ, դուք վտանգում եք ձեր կյանքը, խլում այլոց կյանքերը; Այդ կերպ դուք ոտնակոխ եք անում մեր կյանքերը, մեր ցավը>>: Հայտնի է, որ վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայից և ԱՄՆ-ից հազարավոր երիտասարդներ միացել են իսլամական ծայրահեղականներին և կռվում են Իրաքում, Սիրիայում: Նշենք, որ <<Մայրերը խաղաղություն են ուզում>> կազմակերպության անդամներ են յոթ երկրներ, այդ թվում Կանադան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: