Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-րդ ամյակին է անդրադարձել Հռոմի Պապը հավատացյալների հետ հանդիպման ժամանակ: Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին Ֆրանցիսկ I-ը դատապարտել է զենքի առևտրականներին և խոսել է ներկայումս քրիստոնյաների հալածանքների մասին: <<Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի տարեդարձի կապակցությամբ իմ աղոթքներով դարձյալ դիմում եմ Աստծուն, որպեսզի ժամանակակից աշխարհը այլևս չապրի նման սարսափելի փորձություններ, տառապանքներ և ողբերգություններ>>-մասնավորապես ասել էր Պապը: Նա իր ափսոսանքն էր հայտնել , որ ներկայումս տարբեր վայրերում տեղի ունեցող արյունոտ բախումներին զոհ են գնում փոքրամասնությունները` հատկապես քրիստոնյաները: << Այսօր կան մարդիկ, ովքեր զենք են արտադրում և վաճառում: Այդ զենքերը պատված են անմեղ մարդկանց արյունով: Թող այլևս երբեք պատերազմ չլինի>>-եզրափակել էր կաթոլիկ Հովվապետը: