Վերջերս Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը անսպասելի այցելել էր Հռոմի արևելյան արվարձանում գտնվող Բրունո Բուոցիի անվան ծերանոցը: Պապը ջերմորեն ողջունել էր ծերանոցում ապրող 33 տարեցներին, զրուցել նրանց հետ, որից հետո այցելել էր հարևանությամբ գտնվող բժշկական հաստատությունը, որում պահվում են անկողնուն գամված ծանր հիվանդներ: Վատիկանի հայտարարության համաձայն`այս այցով Ֆրանցիսկ I-ը ցանկացել էր շեշտել արդի հասարակությունում մերժված մարդկանց կյանքի արժևորությունը: