<< Radio Vatican>>-ի  տեղեկացմամբ` իտալացի հեղինակավոր կարդինալ, Միլանի արքեպիսկոպոս Անջելո Սքոլան  մերձավորարևելյան տարածաշրջան կատարած այցի ժամանակ կոչ էր արել  հումանիտար միջանցք ստեղծել Սիրիայում,  որը քրիստոնյաներին հնարավորւթյուն կտա  հեռանալ երկրից: Նրա խոսքով քրիստոնյաները շարունակում են հեռանալ  և ապաստանում են  Լիբանանում ու Սիրիային սահմանակից մյուս երկրներում: <<Քրիստոնյաները ցանկանում են գաղթել Սիրիայից, քանի որ այդ երկրում ապագա չեն տեսնում իրենց երեխաների համար: Ուստի պետք է մտածել հումանիտար միջանցքի մասին, որպեսզի թեթեևացնենք այդ մարդկանց դժվարությունները>>-ասել էր կարդինալ Սքոլան` մեկնաբանելով Հալեպում գտնվող քրիստոնյաների վիճակը: Կարդինալի կարծիքով այդ մարդկանց ճակատագրով պետք է լրջորեն մտահոգվի միջազգային հանրությունը:   Այցի շրջանակներում  կարդինալ Անջելո Սքոլան   այցելել էր նաև իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ, որտեղ ապաստանել են հազարավոր փախստական քրիստոնյաներ: