<< Radio Vatican>>-ի տեղեկացմամբ` իտալացի հեղինակավոր կարդինալ, Միլանի արքեպիսկոպոս Անջելո Սքոլան մերձավորարևելյան տարածաշրջան կատարած այցի ժամանակ կոչ էր արել հումանիտար միջանցք ստեղծել Սիրիայում, որը քրիստոնյաներին հնարավորւթյուն կտա հեռանալ երկրից: Նրա խոսքով քրիստոնյաները շարունակում են հեռանալ և ապաստանում են Լիբանանում ու Սիրիային սահմանակից մյուս երկրներում: <<Քրիստոնյաները ցանկանում են գաղթել Սիրիայից, քանի որ այդ երկրում ապագա չեն տեսնում իրենց երեխաների համար: Ուստի պետք է մտածել հումանիտար միջանցքի մասին, որպեսզի թեթեևացնենք այդ մարդկանց դժվարությունները>>-ասել էր կարդինալ Սքոլան` մեկնաբանելով Հալեպում գտնվող քրիստոնյաների վիճակը: Կարդինալի կարծիքով այդ մարդկանց ճակատագրով պետք է լրջորեն մտահոգվի միջազգային հանրությունը: Այցի շրջանակներում կարդինալ Անջելո Սքոլան այցելել էր նաև իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ, որտեղ ապաստանել են հազարավոր փախստական քրիստոնյաներ: