Չնայած Եմենում շարունակվող քաղաքացիական պատերազմին կաթոլիկ հինգ քահանաներ որոշել են չհեռանալ երկրից: Նրանց խոսքով մնացել են, որպեսզի ծառայեն չորս քաղաքներում գտնվող կաթոլիկ թեմերի մոտ երեք հազար հավատացյալներին: << Իհարկե վախենալու պահեր եղել են, լսվել են կրակոցներ, ռումբեր են պայթել մեր տաճարի հարևանությամբ>> -պատմել էր քահանաներից մեկը իտալական թերթին տված հարցազրույցի ժամանակ: Նշենք, որ Եմենի կաթոլիկների մեծ մասը աշխատելու համար Հնդկաստանից և Ֆիլիպիններից եկած միգրանտներ են: