Վերջերս Իրանի Հեղափոխական դատարանը 18 քրիստոնյաների դատապարտել է ընդհանուր թվով 24տարվա ազատազրկման: Քանի որ Իրանի դատական համակարգը բավարար թափանցիկ չի, ուստի հայտնի չի, թե այդ քրիստոնյաներից յուրաքանչյուրը քանի տարվա բանտարկության է դատապարտվել: Նրանց մեղադրում են Ավետարանի քարոզչության, երկրի վարչակազմի դեմ ելույթներ ունենալու, տնային եկեղեցիներ բացելու համար: Նշենք, որ այդ քրիստոնյաներին ձերբակալել էին դեռևս 2013թվականին: Open Doors կազմակերպության աղյուսակում Իրանը ընդգրկված է այն երկրների շարքում որոնցում քրիստոնյաները ենթարկվում են ամենադաժան հալածանքների: