Եգիպտոսի ղպտի -կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները դեմ են երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահապատժի դատավճռին: <<Եկեղեցին հարգում է դատարանի անկախությունը, սակայն պնդում է, որ կյանքը դա մարդու անձեռնմխելի իրավունքն է: Ուստի մենք դեմ ենք մահապատժին: Մահապատիժը արդարդատություն չի գործում, այլ նոր բռնություններ է առաջացնում: Չէ որ իսլամիստները այդ դատավճռին արձագանքեցին նոր սպանություններով >>-հայտարարել էր եպիսկոպոս Կիրիլ Վիլյամ Սամաան: Նշենք, որ դատարանի կայացրած մահվան դատավճիռը դեռ պետք է հաստատի Եգիպտոսի գերագույն մուֆթին: