ВВС-ի տեղեկացմամբ `Իսրայելի խորհրդարանը նախնական ընթերցմամբ հաստատել է օրենքը, համաձայն որի արաբերեն լեզուն պարտադիր առարկա է դառնալու իսրայելյան դպրոցներում: Օրենքին կողմ են քվեարկել բոլոր պատգամավորները: Օրինագծի հեղինակների կարծիքով դա թույլ կտա մշակութային կապեր ստեղծել արաբնեերի և հրեաների միջև: Նշենք, որ արաբերենը իվրիտի հետ միասին համարվում է Իսրայելի պաշտոնական լեզուն: