Անգլիկան եկեղեցու համաշխարհային միության ղեկավարները որոշում են ընդունել ժամանակավորապես դադարեցնել անգլիկան համայնքի կյանքին ԱՄՆ-ի Եպիսկոպոսական եկեղեցու մասնակցությունը: Պատճառը Եպիսկոպոսական եկեղեցում բացահայտ համասեռամոլ Ջին Ռոբինսոնին եպիսկոպոս օծելն է, ինչպես նաև միասեռ զույգերի ամուսնական արարողություններ կատարելը: Այդ առիթով Եպիսկոպոսական եկեղեցին սկսել էր վիճաբանել աշխարհի մյուս վայրերում գտնվող անգլիկան եկեղեցիների հետ, ինչի պատճառով կորցրել է իր հետևորդների մի մասին: <<Սուրբ Գրքի վրա հիմնված ավանդական ուսմունքը աջակցում է ամուսնությանը, որպես տղամարդու և կնոջ միջև միության:Ամուսնության նկատմամբ Եպիսկոպոսական եկեղեցու վերաբերմունքի փոփոխությունը մերժում է ամուսնության վերաբերյալ Անգլիկան եկեղեցու ուսմունքը>>-ասված է Անգլիկան միության ղեկավարների հանդիպման ժամանակ ընդունված հայտարարության մեջ: Հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել, համաձայն որի երեք տարի Եպիսկոպոսական եկեղեցին իրավունք չի ունենա անգլիկաններին ներկայացնելու քրիստոնեական և միջկրոնական կառույցներում, զրկվում է Անգլիկան եկեղեցու դավանաբանության և կառավարման հարցերի քննարկումներին մասնակցելուց և որոշումներ ընդունելուց: