Իսպանիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը և Պապին առընթեր <<Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> հիմնադրամը հայտարարել են միջազգային աղոթքի շաբաթ հալածվող եկեղեցու համար: Աղոթքի շաբաթը սկսվել է մայիսի 17-ին: Տարբեր հավատքի համար հալածվող քրիստոնյա եղբայրների և քույրերի համար աղոթում են վանքերում, թեմերում, տներում: Հրապարակվել են նյութեր, որոնք կարելի է օգտագործել աղոթքի համար: