Charisma News-ի համաձայն ամերիկյան Ալաբամա նահանգի Գերագույն դատարանի նախագահ Ռոյ Մուրը դատավորներին կարգադրել է դադարեցնել միասեռ զույգերին ամուսնական լիցենզիաներ տալը` չնայած նախորդ տարի ԱՄՆ-ի Գերագույն դատարանի ընդունած որոշմանը: Ռոյ Մուրի այս որոշումը անմիջապես քննադատության ենթարկվեց համասեռամոլ ակտիվիստների և իրավունքի ոլորտի տարբեր փորձագետների կողմից, ովքեր պնդում են, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից միասեռ ամուսնությունները օրինականացնող վճռի ընդունումը միասեռ զույգերին իրավունք է տալիս ամուսնություններ գրանցել երկրի բոլոր 50 նահանգներում: Ի պատասխան քննադատությունների`Ռոյ Մուրը հայտարարել էր, որ Ալաբամա նահանգի Գերագույն դատարանը դեռևս որոշում չի կայացրել, թե ինչպես պետք է վերաբերվի ԱՄՆ-ի Գերագույն դատարանիկողմից հաստատված միասեռ ամուսնությունները օրինականացնող վճռին: Ռոյ Մուրի կարգադրության հաջորդ օրն արդեն առնվազն երեք բաժիններում ծառայողները մերժել էին ամուսնության թույլատրություն տալ միասեռ զույգերին: