Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը վնասազերծել է <<Իսլամական պետության>> մի խումբ գրոհայինների: Հաստատվել է, որ այդ մարդիկ անդամակցել են Սիրիայի և Իրաքի տարածքում գործող իսլամական ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նաև<<Իսլամական պետություն>> խմբավորման շարքերում մասնակցել են մարտական գործողությունների: 5 ձերբակալվածներն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են: Նրանց հանդեպ Գլխավոր քննչական վարչությունը գործ է հարուցել մի շարք հոդվածներով: Դատարանը նրանցից մեկին արդեն դատապարտել է 13 տարվա բանտարկության` ծանր հանցագործությունների կատարելու մեղադրանքով: Մյուսների նկատմամբ շարունակվում են քննչական գործողությունները: Նրանց սպառնում է 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում: