Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևի հայտարարության համաձայն երկրում հաճախակի են դարձել կրոնական հողի վրա հարձակումները և այդ բռնարարքներից տուժում են քրիստոնյաները, մուսուլմանները և հրեաները: La Croix թերթին տված հարցարզույցի ժամանակ նախարարը հայտնել էր, որ 2015 թվականին 810 հարձակում է գրանցվել քրիստոնեական տաճարների և գերեզմանատների վրա, որը 20%-ով ավելի է 2014 թվականին կատարված հարձակումներից: Հակամուսուլմանական 400 հանցագործություն է կատարվել: Նախարարի կարծիքով մուսուլմանների դեմ բռնարարքների թվի մեծացումը կապված է նախորդ տարվա հունվարին Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա իսլամիստների կատարած հարձակման հետ: Իսկ հրեաների դեմ կատարվել է 806 հանցագործություն: