Charisma News-ի տեղեկացմամբ` երկու շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի 12 քաղաքներում կայացել են փառաբանության և երկրպագության ծառայություններ, որին մասնակցել են ավելի քան 130 հազար մարդ, որոնցից 10 հազարը ապաշխարել են, Հիսուսին ընդունել Տեր և Փրկիչ: Այս միջոցառումը կազմակերպել էին Premier Productions ծառայությունը, Compassion International միջազգային հիմնադրամը և տեղի եկեղեցիների առաջնորդները: Ծառայությունները անցնում էին լեփ լեցուն դահլիճներում, մարզադաշտերում: Ընդհանուր առմամբ 60 ժամ տևած երկրպագության, փառաբանության և աղոթքի ծառայություններին մասնակցել էին Կերի Ջոբը, Լորեն Դայգլը, ինչպես նաև Hillsong UNITED, Bethel Music, Jesus Culture, Passion, Crowder խմբերը: Premier Productions ծառայությan հովիվ Շեյն Քվիքի խոսքով իրենց ակնկալիքները գերազանցվել են: << Շնորհակալ ենք Տիրոջը այն ամենի համար ինչ Նա արեց այս օրերի ընթացքում>>-ասել էր Շեյն Քվիքը