Հունիսի 28-ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի փողոցներ էին դուրս եկել հազարավոր քրիստոնյաներ` խանգարելու համասեռամոլների շքերթը: Ավելի վաղ քրիստոնյա ակտիվիստները թույլ չէին տվել համասեռամոլներին այդ շքերթի համար թույլտվություն ստանալ ոստիկանությունից: Սկզբում ոստիկանությունը վախենալով հնարավոր բախումներից մերժել էր թույլատրել այդ շքերթը, սակայն հետագայում տեղի դատարանը թույլատրել էր այն` հենվելով խոսքի ազատության վրա: Շքերթի ժամանակ ավելի քան 5 հազար ոստիկանները կենդանի պատ էին կազմել համասեռամոլների և նրանց հակառակորդների միջև: Ոստիկանությանը հաջողվել էր կանխել բախումները: Քրիստոնյաները երգել էին կրոնական երգեր, հնչել էին քարոզներ սոդոմիզմի դեմ, որոշ քրիստոնյաներ տանում էին <<Համասեռամոլությունը զզվելի է բնությանը>> և այլ կարգախոսներ: Երբ Forbes ամսագրի լրագրողը բողոքական մի հովվի հարցրել էր այդ շքերթի նկատմամբ քրիստոնյաների վերաբերմունքի մասին, հովիվը պատասխանել էր.<<Իսկ դուք Սոդոմի և Գոմորի մասին լսել եք>>: Նշենք, որ քրիստոնյաները կազմում են Հարավային Կորեայի 50 միլիոնանոց բնակչության մեկ երրորդ մասը: