Հռոմում հարյուր հազարավոր իտալացիներ դուրս էին եկել փողոցներ իրենց բողոքը հայտնելու համասեռամոլ կապերը օրինականացնելու Իտալիայի կառավարության ծրագրի դեմ: Ցուցարարները տանում էին <<Ընտանիքը փրկում է աշխարհը>>, <<Պաշտպանենք մեր երեխաներին>> կարգախոսները: Մասնակիցները իրենց աջակցություն էին հայտնում ավանդական ընտանեկան արժեքներին: Միջոցառման կազմակերպիչների տվյալներով բողոքի ցույցին մասնակցում էր գրեթե մեկ միլիոն մարդ: Իտալիան Արևմտյան Եվրոպայի վերջին պետությունն է, որտեղ միասեռ կապերը օրինականացված չեն: Սակայն երկրի ներկայիս կառավարությունը վարչապետ Մատեո Ռենցիի ղեկավարությամբ մտադիր է ընթացիկ տարվա վերջին օրինականացնել միասեռ կապերը: Ի դեպ ԶԼՄ-ների անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ միասեռ կապերին կողմ է յուրաքանչյուր երկրորդ իտալացին: Իսկ Վատիկանը կտրականորեն դեմ է հանդես գալիս: Իռլանդիայում միասեռ ամուսնությունների օրինականացումից հետո Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը հայտարարել էր, որ պարտություն կրեցին ոչ միայն քրիստոնեական արժեքները, այլ նաև ողջ մարդկությունը: