Agenzia Fides գործակալության տեղեկացմամբ ` ընթացիկ տարում Վիետնամում բացվելու է կաթոլիկ առաջին աստվածաբանական ինստիտուտը: << Շատ ուրախ ենք, որ Աստված օրհնել է մեր այս իրոք պատմական քայլը, որը անհրաժեշտ է Վիետնամում եկեղեցու աճի համար, իսկ մեզ մեծ հույս է տալիս: Ուրախ ենք նաև, որ այս իրադարձությունը կատարվելու է Հոբելյանական տարում>>-ասել էր Վիետնամի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Պոլ Բուի Վան Դոկը: Մի քանի տարի ձգձգելուց հետո ինստիտուտը ստեղծելու պաշտոնական թույլտվությունը Վիետնամի իշխանությունները տվել են նախորդ տարվա օգոստոսին: