Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի կարգադրությամբ  տրիբունալ է ստեղծվել, որը լսելու է  կաթոլիկ այն եպիսկոպոսների գործը, ովքեր թաքցրել են իրենց թեմի  քահանաների կողմից կատարած մանկապղծության դեպքերը: Դատական այս մարմնի գործունեությունը ենթարկվելու  է Հավատքի դավանաբանության նախարարությանը, որը հսկում է  հավատքի ուսուցման և բարոյականության մաքրությանը:  Նշենք, որ նախկինում կաթոլիկ եպիսկոպոսները  պատասխանատվություն չէին կրում  իրենց թեմում  տեղի ունեցած մանկապղծության  դեպքերը թաքցնելու համար: Սակայն ընթացիկ տարվա ապրիլին Ֆրանցիսկ I-ը  եպիսկոպոսությունից հեռացրեց  ամերիկացի Ռոբերտ  Ֆիննին, ով կապված էր մանկապղծության  աղմկահարույց դեպքի հետ: Նշենք, որ   կաթոլիկ քահանաների կողմից   անչափահասների նկատմամբ կատարված սեռական բռնարարքները համարվում են  Հռոմեական կաթոլիկ եկեղեցու  գլխավոր խնդիրներից մեկը: Առաջին խոշոր աղմուկը բարձրացել էր Իռլանդիայում 2009 թվականին , երբ  մանկապղծության մեղադրանք ներկայացվեց  մոտ 100 քահանաների: Նրանցից շատերը ստիպված էին ընդունել  իրենց  մեղքը: