Associated Press-ի տեղեկացմամբ Վատիկանում համաձայնեցվել է Պաղեստինի և Վատիկանի համագործակցության վերաբերյալ նոր պայմանագրի տեքստը, որում Վատիկանը փաստորեն Պաղեստինին ճանաչել է որպես պետություն: Կարդինալ Ֆեդերիկո Լոմբարդին ասել էր. «Այո, մենք ընդունում ենք, որ Պաղեստինի պետությունը գոյություն ունի»: Առաջիկայում պայմանագրի տեքստը ստորագրելու համար կփոխանցեն Վատիկանի և Պաղեստինի ղեկավարներին: Այս որոշումը առաջացրել է Իսրայելի վրդովմունքը: Իսրայելի արտգործնախարարության հայտարարությունում ասված է. «Նման քայլը չի նպաստում տարածաշրջանի խաղաղ գործընթացին: Իսրայելը կուսումնասիրի պայմանագիրը և կկատարի համապատասխան քայլեր»: Մինչ պաշտոնական Թել Ավիվը հիասթափված է իրադարձությունների նման զարգացումից, Պաղեստինում ողջունել են Վատիկանի քայլը և այն գնահատել դրական ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյական, մարդկային և արդարության տեսանկյունից: