Հուլիսի 22-ին Պակիստանի Գերագույն դատարանը որոշում է ընդունել կասեցնել Ասիա Բիբիի մահապատժի կատարումը և վերանայել գործը: Ասիա Բիբիի ընտանիքի մտերիմ Ջոզեֆ Նադիմը Fides գործակալությանը տեղեկացրել է, որ երեք դատավորներից կազմված կոլեգիան ընդունել է Ասիայի փաստաբանի բողոքը: Դատարանը կհաստատի բողոքը քննարկելու կոնկրետ օրը: Նադիմի խոսքով դատական նիստը անցել է հանգիստ պայմաններում, դահլիճում ներկա չեն եղել ոչ մուսուլման կրոնական առաջանորդներ, ոչ էլ ծայրահեղականներ: << Մենք բավարարված ենք դատարանի այս վճռով: Այժմ պետք է աղոթենք Աստծուն, որպեսզի արդար վճիռ կայացվի և Ասիան բանտից ազատվի: Աղոթում ենք որ Սուրբ Հոգին զորացնի Ասիային >>-ասել էր Ջոզեֆ Նադիմը :