Չինաստանի Չժեցզյան նահանգում բողոքական քրիստոնյաները քննադատել են խաչի կիրառությունը սահմանափակելու իշխանությունների մտադրությունը: Իշխանությունների կողմից առաջարկվող նախագծի համաձայն խաչը պետք է գտնվի տաճարի առջևում, այլ ոչ թե տանիքի վրա և նրա բարձրությունը չպետք է գերազանցի ամբողջ տաճարի բարձրության մեկ տասներորդ մասը: Բողոքական եկեղեցու ներկայացուցիչները այդ նախագիծն անվանել են անհիմն և համարում են, որ դա հակասում է չինական օրենքներին: Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում այդ նահանգի իշխանությունների կարգադրությամբ խաչերը հանվել են հարյուրից ավելի եկեղեցիների տանիքներից: