<<Ամերիկայի եպիսկոպոսների կոնֆերանս>>կազմակերպությունը ողջունել է Նեբրասկա նահանգում մահապատժի վերացումը: Մայիսի 29-ին նման որոշում էր ընդունել նահանգի կոնգրեսը` չնայած ընդդիմադիրների հզոր դիմադրությանը: <<Ամերիկայի եպիսկոպոսների կոնֆերանս>>-ի նախագահ, մոնսինյոր Թոմաս Վենսկին շնորհավորել էր Նեբրասկայի կոնգրեսականներին, հոգևորականությանը և մահապատժի վերացման համար պայքարի բոլոր մասնակիցներին: <<Մենք հավատքի մարդիկ ենք, հավատում ենք և հույս ունենք կորուսյալ հոգիների փրկության համար: Մենք` հոգևորականներս շարունակում ենք պնդել, որ չի կարելի սովորեցնել չսպանել, միաժամանկ մահապատիժներ իրականացնելով>>-ասել էր Թոմաս Վենսկին: Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ում մահապատիժը որպես պատժամիջոց հաստատվել է 1976 թվականին Գերագույն դատարանի կողմից: Ամերիկայի եկեղեցին մշտապես դեմ է հանդես եկել մահվան դատավճռին ոչ միայն այն պատճառով, որ մարդկային կյանքը անձեռնմխելի է, այլ նաև, որ մահապատիժը անարդյունավետ է հանցագործությունների նվազման համար մղված պայքարում: Տեղեկացնենք, որ ներկայումս մահապատիժը գործում է Ամերիկայի 31 նահանգներում