Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կարգադրությամբ մուսուլման կանանց անգլերենի դասավանդման կամպանիա է սկսվել: Անգլերեն սովորել չցանկացող կանայք կարտաքսվեն Մեծ Բրիտանիայից: Բացի դա վարչապետի կարգադրությամբ մուսուլման կանայք պետք է դեմքերը բացեն դպրոցներում և պաշտոնական հաստատություններում: Քեմերոնի խոսքով Մեծ Բրիտանիա եկող մուսուլմանուհիները 2 ու կես տարվա ընթացքում պետք է բավականին տիրապետեն անգլերենին և քննություն հանձնեն: Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ ներկայումս Մեծ Բրիտանիայում բնակվում է 190 հազար մուսուլման կին , որոնց մեծ մասը շատ վատ է խոսում անգլերեն, իսկ նրանց ընտանիքների տղամարդիկ կանանց չեն խրախուսում և աջակցում անգլերեն սովորելու հարցում: <<Եթե դուք չսովորեք ավելի լավ խոսել անգլերենով, ապա ես չեմ երաշխավորում, որ կմնաք մեր երկրում>>-հայտարարել էր բրիտանացի վարչապետը: Մուսուլման կանանց անգլերեն սովորեցնելու ծրագրի համար Մեծ Բրիտանիայի կառավարությունը հատկացնելու է 20 միլիոն եվրո: Լեզվի քննությունները սկսվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերից: