Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ Իտալիան խախտում է համասեռամոլների հիմնարար իրավունքը` հրաժարվելով պաշտոնապես ճանաչել միասեռ ամուսնությունները: <<Դատարանը վճռել է, որ այսօր Իտալիայում համասեռամոլների համար գոյություն ունեցող իրավաբանական պաշտպանությունը չի ապահովում նրանց հիմնարար իրավունքները` ունենալ երկարաժամկետ և պատասխանատու հարաբերություններ>>-ասված է հուլիսի 21-ին հրապարակված փաստաթղթում: Բացի դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշելով, որ Եվրամիության 24 պետություններ իրավաբանորեն ճանաչել են միասեռ կապերը, կոչ էր արել Իտալիային մշակել միասեռ կապերը գրանցելու համապատասխան ծրագրեր: