Մալթիական միաբանության անդամները ծառայություն են հիմնել, որի նպատակն է օգնել Էգեյան ծովով Եվրոպա գաղթող փախստականներին: Տարբեր տվյալների համաձայն 2015 թվականին մոտ 1 միլիոն մարդ է գաղթել Եվրոպա: Փախստականների մեծ մասը Իրաքից են, Սիրիայից և Աֆղանստանից: Հաշվի առնելով ոչ անվտանգ նավերով ծովը անցնելու հետ կապված դժվարությունները և վտանգները, Մալթիական միաբանության իտալական ճյուղը համագործակցում է Հունաստանի առափնյա պարեկային ծառայության հետ` գաղթականներին օգնություն ցուցաբերելու համար: