«Newsmax>> պարբերականի հրապարակած Ամերիկայի 100 ամենաազդեցիկ քրիստոնյաների ցուցակը գլխավորել է միջազգային հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմը: Ի դեպ ցուցակում ներառված են նաև հայտնի մարզիկներ, դերասաններ, ովքեր հայտնի են իրենց քրիստոնեական գործունեությամբ: «Մարտահրավերները, որոնց հետ այսօր բախվում են քրիստոնյաները, տարբերվում են անցյալ դարի մարտահրավերներից: Ցուցակում ներառված ոչ բոլոր մարդիկ են կանգնած եկեղեցական ամբիոնի մոտ: Սպորտի և շոու բիզնեսի աստղերը քրիստոնյա առաջնորդներ չեն, սակայն նրանց ազդեցությունը երբեմն ավելի մեծ է հովիվների և ավետարանիչների» -գրված է Newsmax պարբերականի կայքում: Պարբերականի տարբերակով առաջին հորիզոնականում հայտնված Ֆրանկլին Գրեհեմը վերջերս հաճախակի կոչ է անում պայքարել քրիստոնյաների հալածանքների դեմ ողջ աշխարհում: Ֆրանկլին Գրեհեմի հայրը` համաշխարհային ճանաչում ունեցող ավետարանիչ Բիլլի Գրեհեմը գրավել է ցուցակի հինգերերդ հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում «Լեյքվուդ» եկեղեցու հովիվ Ջոել Օսթինն է: Այս եկեղեցու անդամների թիվը կազմում է ավելի քան 43 հազար մարդ: Իսկ «Աստվածաշունչ» սերիալի պրոդյուսերներ Մարկ Բարնետ և Ռոմա Դաունի զույգը հայտնվել է երրորդ հորիզոնականում: