AsiaNewsի տեղեկացմամբ`հնդկական աջարմատական <<Hindu Janajagruti Samiti>> կազմակերպությունը պահանջում է Հնդկաստանում արգելել կաթոլիկ դպրոցները: Նման կոչով կազմակերպությունը հանդես էր եկել <<Համահնդկական հինդու համաձայնագրի>> նիստի ժամանակ, որը կայացել էր Գոա կղզում: Նիստի մասնակիցները հաստատում էին, որ կաթոլիկ դպրոցների ղեկավարությունը արգելում է աշակերտներին հետևել հինդուիզմի սովորույթներին: <<Նման պահանջը անհեթեթ է: Մեր դպրոցների աշակերտները կամավոր են հաճախում դպրոց, որովհետև նրանք ընտրում են մեր ուսումնական հաստատությունների բարձրորակ կրթությունը>>-հայտարարել էր եպիսկոպոս Թեոդոր Մասկարենյասը: Նա հավելել էր, որ նույնիսկ արմատական հինդուիստների ընտանիքները կաթոլիկ դպրոցները գերադասում են քաղաքական գործիչների ազգայնական գաղափարախոսությունից: