Պակիստանի Փենջաբ նահանգի մայրաքաղաք Ֆեյսալաբադում մի խումբ մուսուլմաններ հարձակում են գործել քրիստոնեական եկեղեցու վրա: Նրանք կրակել են տաճարի վրա, կոտրել ապակիները և հրդեհել դարպասը: Չնայած հարձակումը կատարվել էր գիշերը, տեղի բնակիչները տեղեկանալով այդ մասին անմիջապես եկել էին տաճար և մարել հրդեհը: Ոստիկանությունը արդեն ձերբակալել է երեք կասկածյալի: Քրիստոնյա քահանա Դիլավար Մասիհը լրագրողներին հայտնել էր, որ թեմի անդամները ցնցված են: Քահանայի խոսքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն այդ հարձակումից պարզ է դարձել, որ քրիստոնյաներին և նրանց պաշտամունքային վայրերին վտանգ է սպառնում: Ցանկացած պահի նրանք կարող են դառնալ ահաբեկչության թիրախ: