Christian Post–ի տեղեկացմամբ`ԱՄՆ-ի 47 կոնգրեսականներ իրենց աջակցությունն են հայտնել Վաշինգտոն նահանգի Բրեմերտոն դպրոցի ֆուտբոլային թիմի մարզիչ Ջո Քենեդիին: Կոնգրեսականները դպրոցի տնօրինությանը ուղղված նամակում հայտարարել են, որ մարզիչը աղոթելու իրավունք ունի, որը երաշխավորված է երկրի Սահմանադրությամբ: Նշենք, որ Ջո Քենեդին 8 տարի մարզում է դպրոցի ֆուտբոլային թիմը: Նա ամեն խաղից հետո աղոթում է մարզադաշտում: Թիմի անդամներին նա երբեք չէր ստիպել աղոթել իր հետ: Այս ուսումնական տարվա սկզբին դպրոցի տնօրինությունը պաշտոնապես արգելել էր մարզչին մարզադաշտում աղոթել: Սակայն հոկտեմբերի 16-ին Ջո Քենեդին խախտել էր արգելքը և հանդիպումից հետո դաշտ էր դուրս եկել և աղոթել: Աղոթքի ժամանակ նրան միացել էին երկու թիմերի անդամները, մարզիչները, երկրպագուները: Դրանից հետո դպրոցի տնօրինությունը սպառնացել է մարզչին ազատել աշխատանքից: Քենեդիին աջակցություն էր հայտնել <<Ընտանիքի հարցերով գիտական խորհրդի>> նախագահ Թոնի Պերկինսը: <<Մանկավարժները, մարզիչները, պետական ցանկացած պաշտոնյաները չեն կորցնում իրենց կրոնական ազատությունը դպրոցի սեփականությունը համարվող տարածքում: Հակառակ դեպքում դա խախտում է նրանց քաղաքացիական իրավունքները>>-հայտարարել էր Պերկինսը: Ջո Քենեդիին պաշտպանել էին նաև հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը, քրիստոնեական ֆիլմերի ռեժիսոր, պրոդյուսեր Ալեքս Կենդրիկը և այլոք: