Լիբանանյան Daily Star պարբերականի տեղեկացմամբ` մարոնիտ պատրիարք, կարդինալ Բեշար Բուտրոս Ռաին Թուրքիայի կառավարությանը կոչ է արել Ճանաչել Օսմանյան կայսրությունում կատարված ցեղասպանությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարդինալը մեկնաբանելով ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի քաղաքականությունը, ասել էր. «Զանգվածային սպանությունների համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջը պետք է միշտ կատարվի»: Ի դեպ` կարդինալ Բեշար Ռաին մյուս քրիստոնյա առաջնորդների հետ Հայաստանում ներկա էր գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին` այդ թվում մեկ ու կես միլիոն զոհերի սրբադասման արարողակարգին: