Լիբիայում <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները առևանգել են աֆրիկացի երեք քրիստոնյաների: Առևանգումը տեղի էր ունեցել հուլիսի 11-ին, Սիրտ քաղաքի մոտ, սակայն միայն վեջերս այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատեցին լիբիացի զինվորականները: Իսլամիստները առևանգված քրիստոնյաների փաստաթղթերի լուսանկարները տարածել էին համացանցում առանց մեկնաբանությունների: Նշենք, որ այդ շրջանը, որտեղ գերևարել են քրիստոնյաներին համարվում է Լիբիայում ջիհադիստների գլխավոր հենակայաններից մեկը: <<Fides>> գործակալության համաձայն Եգիպտոսի իշխանությունները քննարկում են քրիստոնյաներին փրկագնի դիմաց ազատելու հնարավորությունը: Իսկ հուլիսի 19-ին, լիբիական մեկ այլ քաղաքում` Մելիտեում առևանգել են նավթարդյունաբերական մի ընկերության իտալացի 4 աշխատակիցների: Նրանց ճակատագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չի: