Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն պատարագի համար երաժշտություն է գրել և այն նվիրել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին: Առաջին անգամ ստեղծագործությունը կատարվելու է Հռոմի ճիզվիտական << Գեսու >> տաճարում: Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցի ժամանակ կոմպոզիտորը ասել էր, որ երաժշտական պարտիտուրան անձամբ տվել է Պապին: Պատարագի երաժշտությունը, որը Մորիկոնեն անվանել է Ֆրանցիսկ Պապի անունով առաջինն է, որ նվիրվել է կաթոլիկ Հովվապետի կենդանության ժամանակ: Նշենք, որ Էննիո Մորիկոնեն ժամանակակից ամենահայտնի կոմպոզիտորներից է: Նա նշանավոր է նաև կինոաշխարհում: Երաժշտություն է գրել այնպիսի հայտնի ֆիլմերի համար, ինչպիսիք են <<Մի անգամ Ամերիկայում>>, <<Առաքելություն>>, << Ծավահրեշ>>, <<Կարոլ. մարդը, ով դարձավ Պապ>>և այլն: Կոմպոզիտորը կինոարվեստում ունեցած մեծ ծառայությունների համար արժանացել է <<Օսկար>> մրցանակի , ինչպես նաև << Ոսկե գլոբուս>> և << Գրեմմի>> մրցանակների: