Այցով Ռուսաստանում գտնվող Սիրիայի գերագույն մուֆթի Ահմադ Բադրեդդին Հասսունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր, որ << Իսլամական պետություն>> խմբավորման անդամները Իրաքի Մոսուլ քաղաքում այրել են 90 կգ կշռող եզակի Ավետարանը: << Քահանան նրանց առաջարկել էր վաճառել գիրքը, սակայն գրոհայինները չէին համաձայնվել>>-ասել էր մուֆթին: Նա նշել էր, որ աշխարհում չպետք է գոյություն ունենա <<կրոնական պատերազմ>> հասկացությունը: <<Կրոնը սրի միջոցով չի թափանցում մարդկանց սրտերը >>-ասել էր Սիրիայի գերագույն մուֆթին: Նա բարի կամքի տեր մարդկանց կոչ էր արել պայքարել, որպեսզի <<Իսլամական պետություն>> կոչվող վարակը դուրս չգա մերձավորարևելյան տարածաշրջանից և չտարածվի ամբողջ աշխարհում: