«Իսլամական պետություն» խմբավորումը տարածել է խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի  ձայներիզը, որում նա  իր համախոհներին  կոչ է անում  միանալ իրենց, գալ և բնակվել  «խալիֆայությունում»: Ձայներիզը  տեղադրել են  իսլամիստ ծայրահեղականների կողմից օգտագործվող կայքերում: Ի դեպ` France 24 հեռուստաալիքը  հայտնել էր, որ Հյուսիսային Աֆրիկայում գործող «Ալ Մուրաբիթուն» արմատական խմբավորումը հայտարարել է  «Իսլամական պետությանը» միանալու մասին: Իսկ երկու ամիս առաջ  նույնպես Հյուսիսային Աֆրիկայում գործող տխրահռչակ «Բոկո հարամ» խմբավորումն էր  հավատարմության երդում տվել Աբու Բաքր ալ Բաղդադիին: Նշենք.  վերջերս համաշխարհային լրատվամիջոցները հաղորդել էին , որ ամերիկյան օդուժի հերթական հարվածների ժամանակ Աբու Բաքր ալ Բաղդադին սպանվել է, ավելի ուշ տեղեկություններ էին հայտնվել, որ ոչ թե սպանվել է, այլ ծանր վիրավորվել: