Արաբական լրատվամիջոցների համաձայն`<<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում պայթեցրել են կանանց մենաստանը: Քրդական աղբյուրների տեղեկացմամբ` իսլամիստները մենաստանից դուրս են բոլոր մարդկանց, իսկ հետո այն պայթեցրել: Պայթյունից վնասվել են նաև հարևանությամբ գտնվող շենքերը: Իսլամիստ գրոհայինները նպատակադրված ոչնչացնում են Սիրիայի և Իրաքի տարածքում գտնվող պատմական հուշարձանները: Հոկտեմբերի 27-ին գրոհայինները պայթեցրել էին երեք գերիների Պալմիրա քաղաքի հուշարձաններից մեկի հետ միասին, իսկ ավելի վաղ Պալմիրա քաղաքում ավերել էին հինավուրց Հաղթանակի կամարը: