Lenta.ru-ի տեղեկացմամբ`Հյուսիսային Իռլանդիայից քարոզիչ Ջեյմս Մաքքոնելը կկանգնի դատարանի առաջ իսլամի հասցեին վիրավորական արտահայտվելու համար: Մասնավորապես նա իսլամը անվանել էր <<դժոխքի ծնունդ>>: Քարոզիչը հայտարարել է, որ իշխանություններին չի հաջողվի լռեցնել իրեն: <<Ոստիկանությունը փորձում էր ինձ լռեցնել և թելադրել, թե ինչ պետք է քարոզեմ: Դա անհեթեթություն է: Ես հավատում եմ խոսքի ազատությանը և շարունակելու եմ քարոզել Ավետարանը: Ես մուսուլմաններին դեմ չեմ, երբեք չեմ ատել նրանց: Բայց ես դեմ եմ նրան, ինչին հավատում են նրանք>>-ասել էր 78-ամյա Մաքքոնելը: Նշենք, որ անցյալ տարվա մայիսին իր քարոզներից մեկում Ջեյմս Մաքքոնելը իսլամը անվանել էր <<նոր չարիք>> և նախազգուշացրել, որ ամբողջ Բրիտանիայում տարածված են մուսուլմանական խմբակներ: