Եվրոպայի եպիսկոպոսական կոնֆերանսների խորհուրդը ֆինանսավորել էր եռօրյա հանդիպումը, որը կայացել էր Շվեյցարիայի սուրբ Մավրիկիոսի աբբայությունում: Հանդիպումը նվիրված էր Եվրոպայում բնակվող մուսուլմանների խնդիրներին: Միջկրոնական երկխոսության հարցերով Պապական խորհրդի նախագահ, կարդինալ Ժան Լուի Տորանը իր ելույթում անդրադարձել էր Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հալածանքներին և ասել.<<Ներկայումս երկխոսությունը անհրաժեշտ է քան երբևէ: Քանի որ մուսուլմանների մեծ մասը իրեն մեղավոր չի ճանաչում կատարվող վայրագությունների համար: Հալածանքների պայմաններում էլ երկխոսության զարգացումը կարող է դառնալ հույսի նշան>>: Իր խոսքը կարդինալ Տորանը ավարտել էր հետևյալ հարցադրումով.<<Ինչպես պետք է վարվի մուսուլմանը` միաժամանակ մնալով եվրոպացի>>: