Բելգիայի կառավարությունը հայտարարել է, որ 4 միլիոն եվրո է տրամադրել  Բրյուսել և Անտվերպեն քաղաքների  հրեա բնակչության անվտանգությունը բարձրացնելու  տեխնիկական միջոցների համար: Մասնավորապես խոսքը վերաբերում է  անվտանգության տեսախցիկների թվի մեծացմանը այն վայրերում, ուր հրեաները ավելի հաճախ են այցելում, ինչպես նաև  հրեական ուսումնական հաստատություններում դռների պաշտպանական  ամրության  մեծացմանը: Չնայած վերջերս Ֆրանսիայում, Թունիսում և Քուվեյթում կատարված ահաբեկչություններին,  Բելգիայի իշխանությունները  երկրի տարածքում չփոխեցին  ահաբեկչական սպառնալիքի  մակարդակը : Ընթացիկ տարվա հունվարին  Բելգիայում անվտանգության մակարդակը  բարձրացվել էր  չորս բալանոց սանդղակի մինչև երրորդ  բալը: