Բելգիայի բողոքական եկեղեցին հայտարարել է, որ այսուհետ իր դռները բաց են համասեռամոլ քահանաների առաջ: Բելգիայի Միացյալ բողոքական եկեղեցու սինոդի ընդունած որոշման մեջ ասված է, որ համասեռամոլությունը այլևս արգելք չի համարվելու հովվական ծառայության համար: Նշենք, որ մի քանի տարի առաջ Բելգիայի բողոքական սինոդը թույլատրել էր օրհնել միասեռ ամուսնությունները: Ինչպես գիտենք վերջերս Շոտլանդիայի Երիցական եկեղեցին ևս որոշում էր ընդունել ձեռնադրել համասեռամոլների:Դրանից հետո Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել էր Շոտլանդիայի Երիցական եկեղեցու հետ կապերը խզելու մասին: