Արտերկրի ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ չի օրհնելու միասեռ ամուսնությունները, չնայած հունիսի 26-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճռով նման ամուսնությունները օրինական են համարվում բոլոր նահանգներում: Ռուս եկեղեցու Չիկագոյի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. << համասեռամոլությունը կամ ցանկացած այլ մեղսալի կենսակերպը անհամատեղելի են քրիստոնեության հետ>>: Միաժամանակ հայտարարության մեջ ասված է.<< Եկեղեցին հոգևոր հիվանդանոց է, միշտ բաց է բժշկվել ցանկացողների համար: Դա վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր կատարել են անբարո կամ էլ հակաբնական արարքներ>>: Անդրադառնալով Գերագույն դատարանի ընդունած որոշմանը հայտարարության հեղինակները նշում են.<<Եկեղեցին չի ճանաչում միասեռ ամուսնությունները և չի օրհնի այդ ամուսնությունները>>: Փաստաթղթում հոգևորականությանը խորհուրդ է տրվում միշտ պաշտպանել Եկեղեցու դիրքորոշումը համասեռամոլության նկատմամբ: